Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am

Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի  (MIT) եւ Բրիգամի կանանց հիվանդանոցի (Brigham and Women's Hospital) հետազոտողները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ճարպակալման դեմ դեղերը հասցնել հենց ճարպային հյուսվածքին: 

Ավելորդ քաշով մկները, որոնք ստացել են այդ նանոմասնիկները, 25 օրվա ընթացքում կորցրել են իրենց քաշի 10 տոկոսը, միաժամանակ, որեւէ կողմնակի ազդեցություն չի դրսեւորվել:

Նանոմասնիկներում առկա դեղը խթանում է ճարպային հյուսվածքում նոր արյունատար անոթների աճը: Արդյունքում այն «վնասակար» սպիտակ ճարպային հյուսվածքից վերափոխվում է «օգտակար» գորշ ճարպային հյուսվածքի: 

Նման դեղերը նոր չեն: Սակայն հետազոտական խումբը դրանք տեղ հասցնելու նոր միջոց է մշակել: Ընդ որում, այնպես, որ դրանք չկուտակվեն հենց ճարպային հյուսվածքում` օգնելով խուսափել մարմնի այլ մասերում կողմնակի ազդեցություններից:

Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ նոր արյունատար անոթների աճի խթանումը` գործընթաց, որը հայտնի է անգիոգենեզ անունով, կարող է օգնել ճարպային հյուսվածքի փոխակերպմանը եւ հանգեցնել մկների մոտ քաշի կորստի: Բայց մի կարեւոր դիտողություն կա. այն դեղերը, որոնք անգիոգենեզ են խթանում, կարող են վնաս հասցնել օրգանիզմի այլ մասերի:

Գիտնականները մասնիկներ են մշակել, որոնք դեղերը կրում են իրենց հիդրոֆոբ միջուկներում` կապված են PLGA պոլիմերի հետ: Վերջինս օգտագործվում է այլ դեպքերում եւս դեղերը եւ բժշկական սարքավորումները տեղ հասցնելու համար:

Հետազոտողները մասնիկների ներսում երկու տարբեր դեղ են փաթեթավորել: Առաջինը ռոսիգլիտազոնն է, որը հավանության է արժանացել դիաբետի բուժման համար, բայց լայնորեն չի օգտագործվում կողմնակի ազդեցությունների պատճառով: Երկրորդը պրոստագլանդինի նմանակն է` մարդկային հորմոնի տեսակի: Երկու դեղն էլ ակտիվացնում են բջջային PPAR ռեցեպտորը, ինչը խթանում է անգիոգենեզը եւ ճարպային հյուսվածքի փոխակերպումը «օգտակարի»:

Նանոմասնիկների արտաքին թաղանթը կազմված է մեկ այլ պոլիմերից` պոլիէթիլենգլիկոլից, ներկառուցված մոլեկուլներով, որոնք մասնիկներն ուղարկում են անհրաժեշտ նպատակներին: Նման մոլեկուլները կապվում են արյունատար անոթների մակերեւույթին գտնվող սպիտակուցների հետ, որոնք շրջահյուսում են ճարպային հյուսվածքը:

Գիտնականները մասնիկների ազդեցությունը ստուգել են մկների վրա փորձարկումներում, որոնք ճարպերի բարձր պարունակությամբ սննդի պատճառով ճարպակալում ունեին: Կենդանիներին 25 օրվա ընթացքում երկու օրը մեկ նանոմասնիկների մեջ փաթեթավորված դեղեր էին տալիս:

Արդյունքում մկները կորցրել են մարմնի զանգվածի մոտավորապես 10 տոկոսը, իսկ խոլեսթերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը (մոլեկուլի, որն մարդու օրգանիզմում  կազմում է ճարպերի հիմնական բաղադրիչը) նրանց մոտ նվազել է: Կրծողները նաեւ ավելի զգայուն են դարձել ինսուլինի հանդեպ: Բացի այդ, փորձարկվող մկների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի դիտարկվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vesti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ